ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ կարձակվեն գրավի դիմաց։ Այս մասին ՖԲ-ում գրել է նրանց շահերը ներկայացնող փաստաբան Աբգար Պողոսյանից։
Նրանք մեղադրվում են մայիսին ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրիում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ
Նույն գործով մեղադրվող Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու կամ երաշխավորով ազատ արձակելու միջնորդությունը։
Նշենք, որ Տարոն Մանուկյանը ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։
--00--ԱՀ