Մտահոգված եմ ՀՀ-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով․ Կլաար

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

f618a5df15d037_618a5df15d079.thumb_.jpg



ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․



«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք զբաղվում ենք մի քանի մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը, և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»:



--00--ԶՀ