ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությանը։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-եզրափակեց ԱԳն խոսնակը։
Հիշեցնենք, որ թուրքական հեռուստաընկերությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերին։
--00--ԶՀ