ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:
Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:
--00--ԱՀ