ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է, կան զոհեր և վիրավորներ։
--00—ԻԴ