ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:
Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաեւ շփման գծում վերջին սրացումներին եւ Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:
Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի եւս:
--00—ԻԴ