Հայաստանը հերթական աղետը կվերապրի ու կվերածնվի. Հայկ Խալաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հայաստանում իրավիճակի էլ ավելի վատթարանալու նախադրյալներ կան, - կարծում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Հայկ Խալաթյանը։

«Հայաստանում ոմանք կարծում են, որ հանձնելով Արցախը՝ Ադրբեջանը և Թուրքիան կխաղաղվեն, և ամեն ինչ կավարտվի։ Ոչ, Ալիեւն արդեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը որեւէ կարգավիճակ չեն ունենա։ Ավելին, նա ասաց, որ մի երազանք իրականացավ, ժամանակի ընթացքում մյուսներն էլ կիրականացնենք։ Եվ գաղտնիք չէ, որ դրանք են՝ Սևանը, Սյունիքը, Երևանը և այլն»,- նշեց Խալաթյանը։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն ունի 3 ճանապարհ. Առաջինը՝ ամենաքիչ հավանականը՝ ուժ հավաքելը, անկախությունը պաշտպանելն ու ամեն ինչ շտկելն է։

«Երկրորդ սցենարն այն է, որ մենք կորցնում ենք մեր անկախությունը։ Իսկ մեկ ուրիշը, ում կազմում կընդգրկվի Հայաստանը, կլուծի մեր խնդիրները։ Իսկ ամենահավանական տարբերակը ձախողված պետության կարգավիճակն է, որն իր գործառույթների մեծ մասը, օրինակ՝ անվտանգության իրականացման մասով, հանձնում է: Ժողովուրդն էլ վերածվում է բոլորին սպասարկելու պատրաստ մատուցողների։ Բայց հույս կա, որ մենք հերթական անգամ կվերապրենք աղետը և կվերածնվենք»,- ասաց Հայկ Խալաթյանը։

--00--ԱՀ