Մոսկվայում հասկանում են, որ Փաշինյանը գնում է լուրջ քայլերի, մեսիջներ են հղում հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Մոսկվայում հասկանում են, որ Փաշինյանը գնում է լուրջ քայլերի, մեսիջներ են հղում հայ ժողովրդին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, Մոսկվայում դժգոհ են և շուտով կարող են դաս տալ ՀՀ իշխանություններին, նրանք առնվազն ունեն այդ լծակներն ու հնարավորությունները։

Փորձագետի պնդմամբ, ՀՀ իշխանությունն իր քայլերով թուլացնում է Կրեմլում մեր ընկերներին և ուժեղացնում թշնամիներին՝ տապալելով հայկական շահերի լոբբինգը ամենաբարձր էշելոններում։ Իսկ Միութենական պետության թեման, ըստ Խալաթյանի, մառազմ է, իրականում Փաշինյանի հերթական շանտաժն է։

--00—ԱՊ