ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է վերջնակետին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելայնը, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը ունեն 6,5-ական միավոր և առաջատարից ետ են մեկական միավոր: