ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այս մասին հայտնում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն և աջակցություն Է առաջարկում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու և շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել է Ռուսաստանի և Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել է տեսակապի ռեժիմով:
Պուտինը պարզաբանել է, որ «մասնավորապես, խոսքը կարող է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»:
Միաժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին է, որ ներառում է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման հետ»,- պարզաբանել է նա։
--00—ՄՀ