ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ:
Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին: Այս պահին ձեռք ենք բերել պայմանավորվածություն ևս 1 ներկայացում ավելացնելու մասին` Հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:
Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»:
Հիշեցնենք, որ այսօր Մարությանը հայտարարել էր իր նոր մոնոներկայացման մասին։
--00--ԱՀ