ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում սերժանտ Սուրեն Գրիգորյանի կատարած սխրանքի մասին․
«Զինծառայողն օպերատիվ կերպով հայտնաբերել է ՌԴ ԶՈւ-ի վրա հարձակում նախաձեռնող դիվերսանտներին, ինչի մասին նա զեկուցել է հրամանատարին և այդ տեղեկատվության հիմա վրա հակաօդային պաշտպանության համակարգը սկսել է գործել», - տեղեկացնում է պաշտպանական գերատեսչությունը։
Զեկույցում նշվում է նաև, որ սերժանտին հաջողվել է պահել սահմանային գիծը, մինչև համալրում է կատարվել, ինչի արդյունքում ոչնչացվել է ավելի քան 10 հակառակորդ։
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ Գրիգորյանը դիրքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պահին իրականացրել է ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրները։
--00—ԱՊ