Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Մետաքսե Հակոբյանի եղբոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

wer

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր` Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Հարգարժան տիկին Հակոբյան,

Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր’ Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։

ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։

Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»,-  ասված է ցավակցական խոսքում։

--00—ԻԴ