ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սյունիքի մարզի Գորայք համայնքում երեխաները տարհանվել են։ 24News-ի տեղեկություններով, տարհանման պատճառը Գորայքի սարերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներ են։
Ավելի վաղ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 24News-ին ասել էր, որ առավոտյան ադրբեջանական հրետակոծության հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել Տեղ գյուղի բնակիչ (30-35տ․) Արթուր Մարությանը, երբ Գորայքի սարերից անասուններն իջեցնելիս է եղել։
Գորայք համանքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը հրաժարվեց որևէ բան ասել՝ հորդորելով զանգահարել պաշտպանության նախարարություն և մարզպետարան։ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանն ասաց, որ իրավասու չէ ռազմական բնույթի հարցերին պատասխանել։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ