ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24 news
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել թագուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Ինչպես հաղորդում է Daily maily-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատրյանը խոնարհվել է հանգուցյալ միապետի դագաղի առաջ, այդ ժամանակ, չնայած չլուսանկարելու մասին զգուշացմանը, նրան լուսանկարել են բջջային հեռախոսով: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյանին լուսանկարողը ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն է:
Աղբյուրը նշում է նաև, որ ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:
Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:
--00—ԱՊ