ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանրային ակտիվությամբ զբաղվելու համար հիմնադրել է նոր կազմակերպություն՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։ Այս մասին ինքը՝ Թաթոյանը, հայտարարել է երեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Ինչպես նա է նշել, հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը,
գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ