ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ ՀՀ-ում պետք է նշվեր Անկախության տոնը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը անկախություն ձեռք բերեց նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։
Այսօր Հայաստանի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձը պետք է նշվեր որպես համազգային բնույթի տոն։ Բայց ոչ, ՀՀ կառավարությունը տեղեկացրել էր, որ տոնի կապակցությամբ որևէ միջոցառում չի լինելու։
Միջոցառումներ չեն լինելու սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամաբ ադրբեջանական կողմի նախաձեռնած ագրեսիայի և դրա ծանր հետևանքների պատճառով, որի արդյունքում ունեցանք հարյուրավոր զոհեր, բազմաթիվ գերիներ և վիրավորում ստացած զինծառայողներ։
Այսպիսով, Անկախության հերթական տոնը հայ ժողովուրդը նշում է թշնամու կողմից իր տարածքի հերթական հատվածի օկուպացիայի, սգի ու անորոշության մեջ։
--00—ԱՊ