ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնում է Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
Գյուղապետի տեղեկություններով՝ վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է, թեթև վնասվածքներ էր ստացել թշնամու կրակոցների հետևանքով, բայց հիմա վիճակը լավ է:
Խաչատուր Բաղդասարյանը նաև հայտնեց, որ այսօր Ներքին հանդում հրադադարը չի խախտվել, իրավիճակը հանգիստ է:
--00—ԻԴ