Ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են Toyota Camry-ն ու քարով բարձված Зил -ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

դ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:



Shamshyan-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը աղջիկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Աղջիկը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:



Վթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:





Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 



Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:





--00--ՍՊ