ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը հայ ժողովրդին և Հայաստանին շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։ Այս մասին այսօր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել անդրադառնալու հայ-հունական հարաբերություններին, արձանագրել ենք արդյունավետ փոխգործակցություն՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, համոզված եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափը էլ ավելի զարգացնել»․-հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը։ Ոչ համարժեք արձագանքները բերում են նոր հանցագործությունների։ Այս համատեքստում արժևորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԻԴ