ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Պետական պարտքի բեռը Հայաստանում արդեն նվազել է, 2023 թվականին այն չի աճի։ Այս մասին կառավարության նիստին, ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Դա տեղի է ունեցել դրամի ամրապնդման շնորհիվ։ Եթե 2021 թվականի վերջին արտաքին պարտքի բեռը կազմում էր ՀՆԱ-ի 60,3%-ը, ապա այժմ այն 53%-ից էլ քիչ է»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի փոխառու միջոցները ներգրավվելու են, որ պարտքի բեռը չանցնի 50%-ը։
--00—ԶՀ