ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ և մանրամասն ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: Այս մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:
--00--ԱՀ