ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով», - ընդգծել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ « Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։
«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում», - փաստացի սպառնացել է Ալիևը:
--00—ԶՀ