ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան և Scania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 21099-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Scania-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է հատել փողոցը, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել վթարի պատճառ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
--00—ԶՀ