ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ը։
Ըստ աղբյուրի՝ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է, հոդվածը՝ ահաբեկչություն։
Ըստ Ալեքսանդր Բաստրիկինի՝ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։
ՌԴ ՔԿ ղեկավարը նաև հայտնել է, որ հատուկ ծառայություններն արդեն պարզել են, թե բեռնատարի երթուղին պայթյունից առաջ որ երկրներով է անցել․ այդ երկրներն են Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը:
--00—ԼՄ