ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Գորիս համայնքի ղեկավարը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ անվտանգության հարցը համարելով համայնքի առաջնահերթությունը:
Դեսպանը վստահեցրել է, որ առկա իրավիճակի մասին օբյեկտիվ հանգամանքները վերլուծվում են և դրանք հիմք ընդունելով՝ տրվելու են համարժաեք գնահատականներ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև համագործակցության հնարավոր ոլորտներին ուղղված հարցեր:
--00—ԻԴ