ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Պաշտոնյաները հաճախ կտրվում են իրականությունից, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի համոզմամբ, Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, իսկ դրանց կարգավորման համար անհրաժեշտ է պարզել, թե ում համար ենք մենք ուզում նախատեսել քաղաքը։
Ավինյանի կարծիքով, Երևանը պետք է լինի մարդու համար։ Դասակարգելով ամենաառանցքային խնդիրները՝ Ավինյանը շեշտադրեց քաղաքի անվտանգության և տրանսպորտային համակարգի խնդիրները։
Ըստ նրա՝ երկրաշարժի դեպքում որոշ շենքերի մուտքեր և նույնիսկ շենքեր կարող են փլվել։
--00—ԱՊ