ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմանում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի աշխատակիցները:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են ընտանիքի անդամներից 6 հոգի, որոնցից 3-ը տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց գնալուց:
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Վարորդի և վիրավորների ինքնութունը պարզվում է։
--00—ԼՄ