ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։
Ըստ դատավորի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև։
Մնացական Մարտիրոսյանի կարծիքով՝ քրգործը չի անցել նաև դատաքննության փուլ, ուստի այն ենթակա է վերաբաշխման։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը անազատության մեջ է 2021 թ․ սեպտեմբերի 7-ից։ 2022-ի օգոստոսի 11-ին դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 100 մլն դրամ գրավը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նա մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը օրինականացնելու համար:
--00—ԼՄ