ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Երկու երիտասարդներ երեքշաբթի առավոտյան դարանակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի բնակության հասցեի շքամուտքի մոտ, սպասել նրան ու տեսնելով՝ հարձակվել և հարվածներ են տեղացել նրա գլխին։ Այս մասին լրագրողներին պատմեց ինքը՝ Ղազարյանը, որը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ անցել էր բուժզննություն։
«Ինձ ոչինչ չասեցին, մոտեցան ու սկսեցին հարվածել հատկապես գլխիս։ Ես ասում էի՝ էս սպանում եք, սպանում եք, սակայն հարվածները դադարեցին, երբ ես անշարժացա», - պատմեց Ղազարյանը։
Քաղաքական գործչին հիվանդանոց է տեղափոխել անծանոթ մեքենայի մի վարորդ, որը ճանաչել էր Ղազարյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ