Տեսչական մարմինը Սիսիանում վերսկսում է ծանրաքաշ մեքենաների կշռման գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Սյունիքում հոկտեմբերի 20-ից վերսկսվում է բեռնատարների կշռումը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզում տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքների վերսկսման վերաբերյալ:

«Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

Հայտնում ենք, որ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ