ՔՊ-ական պատգանավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Ստրասբուրգում շարունակում են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:

Մասնավորապես, հանդիպել են ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ:

Ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները և մեր հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն, և արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեք:

--00--ԱՀ