ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Իրանը համարում է Կովկասյան տարածաշրջանը իր պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասը, և այնտեղ խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը շատ կարևոր են Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է «Մեհր» գործակալությունը։
«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, օտարերկրացիների ցանկացած միջամտությունը տարածաշրջանային գործերին միայն խնդիրներ կստեղծի, ոչ թե կլուծի դրանք», - ասել է նա։
Իրանի նախագահը նաև անվանել է Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային դրվագ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար։
«Մեր նպատակն է երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել երեք մլրդ դոլարի, որը հնարավոր է գրանցել երկրների ցանկության պարագայում», - հավելել է նա։
--00—ԻԴ