Մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Մարտին Գալստյան

Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը: 

Ըստ նրա՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:

«Մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում  կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:

Ըստ պաշտոնյայի՝ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր, հիմա միանիշ աճ է ունենում՝ 3 տոկոսին մոտ:

«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշել է նա:

--00—ԼՄ