ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեության կասեցումը։
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
--00—ԶՀ