ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Վերջինս կրկին մեղադրել է հայկական կողմին, թե «Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ եռակողմ հայտարարության: Ականի վտանգը դեռ պահպանվում է»,- ասել է նա:
--00—ԶՀ