ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Փաշինյանն ու Քոչարյանը իրար համար թթվածին են, իսկ երկուսը միասին` ՀՀ կույրաղիքը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյան-Քոչարյան քինոտ սիրախաղը շրջափակել է Հայաստանը, նրանց միավորում է արյունը` առաջինը՝ պատերազմի, իսկ երկրորդն էլ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի խորհրդանիշն է։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Սուրենյանցը նշեց, թե այսօրվա Փաշինյանը հակադրվեց երեկվա Փաշինյանին և մենք չգիտենք , թե որ մեկը կհաղթի։
Սուրենյանցի պնդմամբ, Փաշինյանը խոստովանեց, որ իր քաղաքական կուրսը ֆիասկո է ապրել, բայց այդպես էլ չներկայացրեց ՀՀ օրակարգը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ դա Փաշինյանի կենսագրության ամենահամարժեք ելույթն էր, բայց, այնուամենայնիվ, չգիտենք, թե վաղն ինչ կասի ու կանի։
--00—ԱՊ