Փաշինյանը քաջ Նազարն է, չարձագանքեց նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը ծաղրեց հայ ժողովրդին. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Փաշինյանը քաջ Նազարն է, չարձագանքեց նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը ծաղրեց հայ ժողովրդին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, նիկոլականությունը, որպես այդպիսին, վիրուս է, և մենք պետք է հեռացնենք Փաշինյանին իշխանությունից։ Սուրենյանցի կարծիքով, աշխարհում միջուկային սպառնալիքի ռիսկ կա, իսկ Փաշինյանն էլ, իր հերթին, Մյունխենում ռիսկի տակ դրեց ՀՀ-ն։

Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ նա նշեց, թե Փաշինյանին ու Ալիևին ձեռնտու չէ ուժեղ Արցախ, իսկ Վարդանյանը անշուշտ կհեռացվի։ Բանախոսի պնդմամբ, Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը չի կարող անվտանգության երաշխավոր լինել, բայց նրանց ներկայությունը կարևոր է, քանի որ Հայաստանը անվտանգության լրջագույն խնդիրներ ունի։

Ըստ նրա՝ մենք կարող էինք նաև հանգիստ ՀԱՊԿ դիտորդներ կանչել ու բացառել Հայաստանը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դարձնելու հեռանկարը։ Ըստ Սուրենյանցի՝ Էմանուել Մակրոնն իրեն բավականին ցինիկ պահեց, երբ Հայաստանը դիտարկեց որպես բուֆեր։ «Երբ ՌԴ-ն պատժի ՀՀ-ին, ինքը խիստ զբաղված կլինի»-ընդգծեց Սուրենյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ