Դավաճանություն է ասել՝ ՊԲ-ն լուծարենք, որ Արցախի շուրջ ապառազմական գոտի ստեղծենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ Փաշինյանը նոր հասկացա՞վ, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ժողովրդին ցեղասպանելն է, մի կողմից ասում է՝ Ադրբեջանը ուզում է ցեղասպանել, մյուս կողմից՝ ամեն ինչ պիտի անենք, որ խաղաղություն լինի, նա ժողովրդի հետ անկեղծ չէ, խաղաղության մասին խոսելով՝ ամրապնդում է իր իշխանությունը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

Անդրադառնալով երեկ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սոչիում ներկայացրել է LՂ իշխանությունների առաջարկը՝ Արցախի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ՊԲ բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է չունենալ, Սողոմոնյանը նշեց, որ Արցախի իշխանությունները պետք է պարզաբանեն՝ Նիկոլ Փաշինյանին նման իրավունք տվե՞լ են, թե ոչ. «Դավաճանություն է ասել՝ ՊԲ-ն լուծարենք, որ Արցախի շուրջ ապառազմական գոտի ստեղծենք, դու ո՞վ ես, որ Արցախի ՊԲ-ի հետ կապված առաջարկություն անես:

Արցախի իշխանությունները պետք է ասեն՝ պատրա՞ստ են ՊԲ-ն լուծարեն, որ ապառազմականացված գոտի ստեղծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ