ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմանում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմանում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։
Ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմանում, ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում, 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
--00—ԼՄ