ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Սպասվում է պատերազմ, Փաշինյանը նորից տապալել է բանակցությունները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտային անձնավորություն է և նրա այդ խառնվածքը փոխանցվել է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Ըստ Ղազարյանի՝ ներկայումս իշխանությունը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին և շուտով նույն վարքագիծը լինելու է նաև Արևմուտքի նկատմամբ, այսինքն՝ Փաշինյանը բոլոր կողմերի հետ հարաբերությունները փչացնում է։
Բանախոսի պնդմամբ, միակ լուծումն այս իշխանության հեռացումն է։
--00—ԱՊ