ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու անգամ կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում խաղաղության պայմանագրի շուրջ: ԱՄՆ-ն ուզում է, որ այդ պայմանագիրը ստորագրվի Վաշինգտոնում իրենց միջնորդությամբ, ինչն ունի քաղաքական իմաստ։ 24TV-ի հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛բրայենի հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ ԱՄՆ-ն հիմա պարզ խոսում է իր մտադրությունների մասին․ «ԱՄՆ-ն պարզ ասում է այն, ինչ մենք ենթադրում էինք․ ուզում են միջինասիական բնական պաշարների՝ նավթագազային ռեսուրսների հնարավորություն ունենալ՝ Ռուսաստանին այլընտրանք ստեղծելով և նրանց թուլացնելու համար։ ԱՄՆ-ին միայն ճանապարհն է հետաքրքիր, Հայաստանը որպես պետություն կմնա, թե կվերանա, կամ ինչ կարգավճակով կապրի՝ հարյուրերորդական է իրենց համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ