ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ պաշտոնյաները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։
Աբդոլլահյանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն, անվտանգություն տարածաշրջանում։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրան-Անկարա կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։
--00—ԼՄ