ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները բացում են միջանցքը։
Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ճանապարհը բացելու հավանականությունը չէր բացառել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
--00—ԼՄ