ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Այս մասին տեղեկանում են Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ՅՄ