ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում կայացած ԱԱ-ի եզրափակչից հետո խոսել է Արգենտինայից կրած պարտության մասին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Մենք կվերադառնանք»,-գրել է ֆրանսիացի հարձակվողն իր Twitter-ում:
Մբապեն 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր՝ յոթ խաղում խփած ութ գոլով:
Կատար–2022–ը աշխարհի երկրորդ առաջնությունն էր 23-ամյա Մբապեի կարիերայում։
Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։
--00—ՅՄ