ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում տիրող ճգնաժամը։
Քննարկվել է նաև Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
--00—ՅՄ