Իշխանասարում ամեն ինչ նորմալ է. ո՛չ հրդեհ կա, ո՛չ ադրբեջանական սադրանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

e65fde7e-9096-4fa7-b042-a6e234aff76a.jpg

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի հետ կապված նորմալ է ամեն ինչ։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Պետրոսյանն ասաց, որ Իշխանասարի մոտակայքում հրդեհ չի եղել, այս օրերի ընթացքում գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը սադրանքների չի դիմել։



Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ,որ հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։



Սերգեյ Առաքելյան



--00—ԶՀ