ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնի թիվ 5 բաժանմունքում բուժվող 28-ամյա հիվանդի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված։
Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ կասկածելի անհայտ զանգվածի ընդհանուր քաշը եղել է 1.32 գրամ;
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բուժվող հիվանդը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի որդին է։
--00—ԶՀ