ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վաղը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «ISNA»-ին։
«Պլանավորված ծրագրի համաձայն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ (Մևլութ Չավուշօղլու) հրավերով երեքշաբթի օրը կմեկնի Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները և Սիրիայում տիրող իրավիճակը։
--00—ՅՄ